Ղարաբաղի բնակիչները չեն կարող մշտապես տագնապի մեջ ապրել, Հայաստանն ու Ադրբեջանը դա հասկանում են․ Պուտին

Ռուսաստանը հստակ դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ամենամյա «Ուղիղ գծի» ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Ռուսաստանը երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը:

«Եթե մենք խաղաղ ու համերաշխ ապրենք, ապա մենք կստեղծենք մարդկանց կյանքի լավագույն պայմանները։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող մշտապես ապրել տագնապի մեջ։ Հայաստանն ու Ադրբեջանը դա հասկանում են»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների վերականգնմանը, սահմանագծմանը․ «Մենք գտնվում ենք այդ աշխատանքի ընթացքում, ստեղծել ենք եռակողմ խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Եվ այդ աշխատանքի շահառուներն առաջին հերթին կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները»,- ընդգծել Է Պուտինը։

Մեկնաբանել