Ունենալու ենք պրոֆեսիոնալ բանակ՝ կրճատված թվակազմով. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսում է խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո քաղաքական նոր իրողությունների ու անվտանգության խնդիրների մասին: Նա վստահ է, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը չի հրաժարվի պատգամավորական մանդատից: 

Ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ խոսքը պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին է: Բանակի թվակազմը կրճատվելու է, շեշտը դրվելու է արհեստավարժության, սպառազինության, կրթության որակի և վարժանքների ինտենսիվության վրա: