Ինչպես Ռոբին ռոբոտը փոխեց Նորքի տուն-ինտերնատի առօրյան

Ռոբին ռոբոտը արդեն որոշ ժամանակ է՝ «բնակվում է» Նորքի տուն-ինտերնատում։ Ռոբոտի համաստեղծողներից Կարեն Խաչիկյանը պատմում է, թե ինչպես է առաջացել ռոբոտին ստեղծելու գաղափարը։ Այն ի սկզբանե ստեղծվել է երեխաների համար, հետո համապատասխանեցվել է նաև հասուն մարդկանց բանականությանը։ Նորքի տուն-ինտերնատի բնակիչների առօրյան Ռոբինի հայտնվելուց ի վեր փոխվել է։