Հայաստանի կառավարությունը 7,5 միլիարդ դրամի գրեթե անտոկոս վարկ է տրամադրում Արցախին

Հայաստանի կառավարությունը ավելի քան 7,5 միլիարդ դրամի վարկ է տրամադրում Արցախի Հանրապետությանը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է հուլիսի 1-ի կառավարության նիստի օրակարգում։

Վարկը տրամադրվելու է գրեթե անտոկոս՝ մինչև 2025 թվականը մարման ժամկետով։ Այդ գումարից 1,2 միլիարդն ուղղվելու է արցախցիների հուլիս ամսվա սպառած գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցմանը, 1,1 միլիարդը՝ կենսաթոշակների վճարմանը, ավելի քան 4 միլիարդը՝ աշխատավարձերի վճարմանը։

Որոշման հիմնավորումներում կառավարությունը նշել է, որ պատերազմի հետևանքով Արցախի կառավարությունը առերեսվում է դժվարությունների, քանի որ բյուջեի եկամուտները նվազել են։

Մեկնաբանել