ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը, այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:

Հանձնախումբը տեղեկացնում է, որ Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։

Բացի Արցախի անկախության ճանաչումից, բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Բանաձևի ընդունմանն արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին՝ գործադրած նպատակային ջանքերի համար։

Մեկնաբանել