Խոսրովի պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է

10:30

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Խոսրովի պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է. տարածման վտանգ այս պահին չկա։

***

Հունիսի 30-ին՝ ժամը 18։51-ին, ահազանգ է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 40 աշխատակից։

Նախարարությունից տեղեկացնում են, որ այրվում են մոտ 7000 քմ խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

«Դեպքի վայրում են գտնվում փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը»,- հայտնում է ԱԻՆ-ը։