Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դավթաշենում

Հունիսի 30-ին ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դավթաշեն վարչական շրջանում։ Այս մասին հայտնում է Երևանքի քաղաքապետարանը։

«Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ երեկ՝ հունիսի 30-ին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դավթաշեն վարչական շրջանում»,- տեղեկացնում են քաղաքապետարանից։