Հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, մահացել է 3 մարդ

covid 19

Հայաստանում հունիսի 30-ին կատարվել է 3 920 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 104 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 100 է:

Հուլիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 221 դեպք, որոնցից 216 882 -ն` առողջացած, 4 517-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 188 922 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 225 221 դեպքով։ Վրաստանը գտնվում է 57-րդ տեղում՝ 366 078 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 336 047 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 425 652 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 204 557 դեպքով: