Ինչու է ընդդիմությունն ընտրությունների արդյունքներով դիմում ՍԴ, և ինչ սպասել

Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ ՍԴ դիմելու վերջնաժամկետը հուլիսի 2-ն է։ «Հայաստան» դաշինքից պնդում են, որ արձանագրել են խախտումներ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ քվեարկության օրը։ «Քաղաքացիական պայմանագրից» էլ ասում են, թե ընդդիմությունն է գնացել ընտրախախտումների ճանապարհով։