Հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Հայաստանում հուլիսի 1-ին կատարվել է 3 656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 95 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 339 դեպք, որոնցից 216 977 -ն` առողջացած, 4 518-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 744 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 192 578 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 225 339 դեպքով։ Վրաստանը գտնվում է 57-րդ տեղում՝ 368 022 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 336 122 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 430 940 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 218 860 դեպքով:

Մեկնաբանել