Նախագահ Արմեն Սարգսյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լին Թրեյսիին և հանձին նրա՝ դեսպանության անձնակազմին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի և երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: