Հուլիսի 1-ին Դավթաշենում շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը

Հուլիսի 1-ին Դավթաշեն վարչական շրջանում շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ հունիսի 30-ին կրկին ապօրինի կառույցներ էին ապամոնտաժվում Դավթաշեն վարչական շրջանում, դրանից առաջ՝ Նոր Նորքում։

Ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը սկսվել էր Աջափնյակ վարչական շրջանից։ Խորհրդարանական ընտրություններից հետո սոցիալական ցանցերի օգտատերերը գրառումներ էին կատարում՝ պնդելով, որ նախքան ընտրություններն ու ընտրությունների օրը Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև այլ հատվածներում տեղադրվել են կրպակներ։

Մեկնաբանել