LIVE. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը
LIVE. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը
Article Published:
02 Հուլիս, 2021 03:07
Comments Off on LIVE. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը
Post navigation
Posted in:
LIVE. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը
Գորիսի համայնքապետարանը սահմանամերձ Շուռնուխում չորս ընտանիքի բնակարան է տրամադրել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կառուցվել է մանկական խաղահրապարակ։
Օգոստոսի 14-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարզաբանոմ է տարածել՝ մեկ տարի առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ։ Կառույցը ՍիվիլՆեթին հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ արդյոք այս ընթացքում խախտումների վերացմանը հետամուտ եղե՞լ են, թե՞ ոչ։
Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի, այս պահի դրությամբ ունենք 7 զոհ, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Նրանցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի։ Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 12-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի […]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ու փրկարարական աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ երեկվանից հարյուրավոր կամավորներ դիմել են ԱԻՆ, որպեսզի աջակցեն փրկարարներին։
Սեպտեմբերին սպասվում է Հայաստանի և Թուրքիայի առևտրի, հաղորդակցությունների և արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնում է թուրքական GazeteKars-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյային։ Խորհրդաժողովին ավելի մանրամասն քննարկվելու են Թուրքիա-Հայաստան հատուկ ներկայացուցիչների միջև պայմանավորվածություններն ու տեխնիկական հարցերի իրականացման հարցերը: Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական կողմը հակված է հանդիպումն անցկացնել Կարս քաղաքում, հատկապես, որ «Թուրքիա-Հայաստան սահմանին ուսումնասիրություններ են կատարվել»: Լրագրող Buse Gençtürk-ը, որին ԱԳՆ պաշտոնյայից հայտնի են դարձել նաև այլ մանարամասներ, հայտնել է, որ երկկողմ քննարկումներում սպասվում են տեխնիկական հարցերի քննարկումներ. օրինակ՝ անհրաժեշտ է աշխատանքներ տանել Իգդիրում գտնվող և երկու պետությունները միացնող 178 մետր երկարություն ունեցող Ալիջան կամրջի ուղղությամբ, ինչպես նաև պարզել, […]
Հայկական կարմիր խաչը «Սուրմալու» առևտրի կենտրոնում մարդասիրական օգնություն է ցուցաբերում պայթյունից տուժածներին և նրանց հարազատներին։ 21 ժամվա ընթացքում առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 80 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: «Պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- նշել է Փամբուխչյանը: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի […]