ԱՄՆ-ում բնակվող չորս հայ մեղադրվում է 18 մլն դոլարի հափշտակման ու փողերի լվացման համար

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող չորս հայ մեղավոր է ճանաչվել դաշնային դատարանի կողմից՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարությունները մեղմելու համար նախատեսված ամերիկյան ծրագրերից 18 միլիոն դոլարի հափշտակման ու փողերի լվացման համար։ Այդ մասին տեղեկացնում է «Հետքը»՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։

Այդ անձինք են՝ Ռիչարդ Այվազյանը, Մարիետա Տեր-Աբելյանը, Արթուր Այվազյանն ու Վահե Դադյանը։ Նրանք կեղծ փաստաթղթեր ու հարկային հաշիվներ են կազմել՝ ԱՄՆ-ի կողմից ստանալով ֆինանսական աջակցություն, ապա ստացած մոտ 18 միլիոն դոլարով առանձնատներ ձեռք բերել Լոս Անջելեսի Տարզանա թաղամասում, ինչպես նաև Գլենդելում ու Պալմ Դեզերտ քաղաքներում։ Քառյակը ձեռք է բերել նաև թանկարժեք զարդեր, ժամացույցներ, նաև Harley Davidson մոտոցիկլ։

Հայերի պատժաչափի մասին դատարանը վերջնական վճիռ կկայացնի սեպտեմբերի 13-ին։

Մեկնաբանել