Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 4 000 քմ տարածք

Հուլիսի 2-ին, ժամը 11։48-ին Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հունիսի 30-ին երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և մոտ 70 դեկորատիվ ծառ ու թուփ:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից։ Հրդեհը մեկուսացվել էր հուլիսի 1-ին, ժամը 15։50-ին։

Մեկնաբանել