«Պատիվ ունեմը» դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյուքները

«Պատիվ ունեմ» դաշինքի դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյուքները անվավեր ճանաչելու պահանջով։ ՍԴ-ն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 4 դիմում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքները անվավեր ճանաչելու պահանջով»,- գրել է նա։

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի և «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։

Մեկնաբանել