Եդիգարյանը պաշտոնապես դարձավ Մետալուրգի մետալուրգի ֆուտբոլիստ

Այսօր Դոնեցկի «Մետալուրգի» բազայում տեղի է ունեցել թիմի նոր ֆուտբոլիստների ներկայացումը։ Թիմը համալրվել է 5 նոր խաղացողներով, որոնցից մեկը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանն է, ով մինչ այդ հանդես էր գալիս «Փյունիկում»։

«Մետալուրգն» արդեն վաղը կանցկացնի այս մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը՝ սուպերգավաթի եզրափակչում՝ հանդիպելով Դոնեցկի «Շախտյորին»։

Ֆուտբոլիստներին ներկայացնելուց հետո «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն և մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը զրուցել են լրագրողների հետ։ Պյատենկոն մասնավորապես ասել է, որ մրցաշրջանին նախապտարստվելու ընթացքում լուրջ կորուստ է Կարլեն Մկրտչյանը, ում վիրահատել են։ Լրագրողի այն հարցին, թե ինչը խոչընդոտեց Դավիդ Մանոյանի տեղափոխությանն ուկրաինական ակումբ, մարզիչն ասել է․ «Մանոյանն իրեն լավ դրսևորեց, սակայն նա հրավիրվել էր մասնակցելու ընդամենը հավաքին։ Մենք նրա հետ ոչ մի պայմանավորվածություն չենք ունեցել։ Նա մեկնել է Կրասնոդարի «Կուբան»»։ Խոսելով Եվրոպա լիգայում թիմի առաջադրանքի մասին՝ Վարդան Իսրայելյանն ասել է, որ թիմի ղեկավարությունը խնդիր է դրել դուրս գալ այդ մրցաշարի եզրափակիչ։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել