Պաշտոնական․ Հայաստան վերադարձավ 15 ռազմագերի

Լուսանկարը՝ արխիվային

Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։

Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև.

1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի – Շիրակի մարզ

2. Ասատրյան Գևորգ Նորայրի – Շիրակի մարզ

3. Գասպարյան Գոռ Վահրամի – Շիրակի մարզ

4. Ենգոյան Սիսակ Գրիշայի – Շիրակի մարզ

5. Կարապետյան Յուրի Տիգրանի – Շիրակի մարզ

6. Մահտեսյան Էդգար Վաչագանի – Շիրակի մարզ

7. Մինասյան Արամ Գառնիկի – Շիրակի մարզ

8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի – Շիրակի մարզ

9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի – Շիրակի մարզ

10. Պողոսյան Արմեն Եղիազարի – Շիրակի մարզ

11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի – Շիրակի մարզ

12. Սեֆիլյան Կամո Կարենի – Շիրակի մարզ

13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի – Շիրակի մարզ

14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի – Շիրակի մարզ

15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի – Շիրակի մարզ

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ գերիների դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականների քարտեզներ։

Բաքուն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովին միջնորդական ջանքերի համար։

Նախօրեին ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի պետական դատախազը հանել է ահաբեկչության, սաբոտաժի և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքները 14 հայ մեղադրյալների (ռազմագերիների) վրայից, որոնց դատում էին Բաքվում:

Հունիսի 12-ին ԱՄՆ և Վրաստանի կառավարությունների միջնորդությամբ Հայաստան էր վերադարձել Ադրբեջանում պահվող 15 հայ ռազմագերի։ Պաշտոնական Թբիլիսին և ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես էին եկել հայտարարություններով։ Վրաստանը՝ ի դեմս վարչապետի և արտաքին գործերի նախարարի, հայտարարել էր, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Մեկնաբանել