ՍիվիլՆեթը պարզել է, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանի ընկերությունը ինչ պայմանագրեր է կնքել պետական մարմինների հետ։
Քո գրպանից՝ Ավինյանի գրասենյակի ղեկավարի գրպանին
-
ՀՀ-ում աշխատատեղերի թիվն աճել է՝ հասնելով 741 610-ի, աշխատավարձերը ևս
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը 2024-ի մարտին ավելացել է 5%-ով։ Հարկ վճարողների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի գծով ներկայացված հաշվետվությունների համաձայն` արձանագրվել է 741 610 աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35 316-ով կամ 5%-ով: Գրանցված աշխատողների թիվը փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել էր 5%-ով՝ հասնելով 733 հազարի։ Թեպետ աշխատավարձների մասին մարտի տվյալները դեռևս հրապարակված չեն, սակայն դրան նախորդած հունվար-փետարվարին ավելացել են ոչ միայն եկամուտ արձանագրած աշխատատեղերը, այլև աշխատավարձերի չափը: Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները, միջին ամսական անվանական աշխատավարձը 2024-ի փետրվարին կազմել է 273 հազար դրամ, ինչը […]
-
Արցախցիներին հուսադրող երկու գործոն կա՝ վերադարձ և բնակարան Հայաստանում. Գեղամ
Հայաստանում բնակվող արցախցիների շուրջ կեսը դժգոհ է կենսապայմաններից, սակայն հարցվածների շուրջ 65%-ն ասել է, որ ցանկություն չունի արտագաղթել Հայաստանից: Հարցումն անցկացվել է ամերիկյան Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (National Democratic Institute) պատվերով 2024-ի փետրվարի 20-22-ին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է, որ արցախցիներին հուսադրող երկու գործոն կա` վերադարձ և բնակարան Հայաստանում: Ըստ նրա՝ անդառնալի կլինեն հետևանքները, եթե արցախցին արտագաղթի Եվրոպա կամ ԱՄՆ։
-
Քաղաքացին որոշել է իր բնակարանը նվիրել ներքին գործերի նախարարությանը
Երևանի բնակիչ Ֆլորա Մելքումյանն հունվարին դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարություն՝ ցանկություն հայտնելով իրեն պատկանող Ա. Բաբաջանյան 26/6 հասցեում գտնվող շենքի 19 բնակարանը նվիրել նախարարությանը։ Բնակարանի մակերեսը 67 քառակուսի մետր է։ Ըստ կառավարության՝ բնակարանի շուկայական արժեքը՝ մոտ 15 միլիոն դրամ է։ «Նախագծի ընդունման արդյունքում նախագծով նախատեսված անշարժ գույքը կամրացվի ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ իր առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով»,- նշված է որոշման հիմնավորումներում։ Կառավարության ապրիլի 25-ի նիստում որոշման ընդունումից հետո կկնքվի գույքի նվիրատվության պայմանագիր։
-
Հայաստանը Թավրիզում հյուպատոսություն կբացի
Հայաստանը Իրանում հյուպատոսություն կբացի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։ Հյուպատոսությունը գործելու է Թավրիզ քաղաքում՝ փոխադարձության շրջանակում՝ հաշվի առնելով, որ Իրանը 2022-ի հոկտեմբերին հյուպատոսություն է բացել Կապանում։ «Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ *** 2022-ի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա է եղել նաև Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի կառավարությունը Կապանում հյուպատոսության ստեղծման մասին որոշումն ընդունել էր 2021-ի դեկտեմբերին։
-
Նուբար Աֆեյանը New York Times, Washington Post և London Times
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post և The London Times պարբերականներում, ինչպես նաև սոցիալական մեդիա ալիքներում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. «Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ: Զբաղված աշխարհն այլ կողմ […]
-
«Սա արժանապատվության հարց է». իրավիճակը Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարհին
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակված մնալ։ Ապրիլի 24-ին այստեղ էին եկել ինչպես Տավուշի գյուղերի, այնպես էլ Հայաստանի մյուս համայնքների բնակիչները։ Նրանք պնդում են, որ սահմանազատման ներկայիս գործընթացը Հայաստանի անվտանգությանը վնասելու է։
-
Ցեղասպանված մյուս ժողովուրդներին հաջողվե՞լ է հավաքագրել զոհերի ամբողջական ցուցակներ
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած գաղափարը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին, միանշանակ չընդունվեց և բուռն քննադատությունների ենթարկվեց։ Քոչարյանն ապրիլի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։ Օրեր անց Քոչարյանը պնդել էր, թե Փաշինյանը այս գաղափարի հետ կապ չունի և այն իր մտահաղացումն է։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ արդյոք միջազգային քրեական տրիբունալներում կամ դատարանում ցեղասպանություն ճանաչված դեպքերում հաջողվե՞լ է հավաքագրել ցեղասպանվածների ամբողջական ցանկը, թե ոչ։ Ինչպես է որոշվում՝ իրականացված գործողությունները ցեղասպանությո՞ւն է, թե՞ ոչ 1948-ին […]