Ռուբեն Հայրապետյանը ներողություն է խնդրել երեկ «Հարսնաքարի» տարածքում Արման Վեզիրյանին հարվածելու համար:
-
Ադրբեջանը դիմել է արբիտրաժային դատարան. իրավաբանը վստահ է՝ Հայաստանը վաղուց
Ադրբեջանը արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ, այդ մասին փետրվարի 13-ին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ-ն։ Ըստ տեղեկությունների՝ 2025 թվականի փետրվարի 12-ին Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ հիմք ընդունելով 1979 թվականի Բեռնի կոնվենցիան Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Բեռնի կոնվենցիայի դրույթները խախտելու մեջ․ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ «Ադրբեջանը, ազատագրելով իր տարածքները, բազմաթիվ ապացույցներ է ձեռք բերել առ այն, որ Հայաստանը չի կարողացել պահպանել տեսակներն ու բնական միջավայրը կենսաբազմազանությամբ ամենահարուստ օջախներից մեկում՝ ոչնչացնելով շրջակա միջավայրը», – ասված է հայտարարությունում։ Ադրբեջանը հայկական կողմի հասցեին մեղադրանքների թվում պարբերաբար բարձրացնում է […]
-
Հայաստանում մոդուլյար ատոմակայան կառուցելու հավանականությունը չափազանց փոքր է. նախկին փոխնախարար
Արշալույս Մղդեսյան Հայաստանում մոդուլյար ատոմակայան կառուցելու հավանականությունը չափազանց փոքր է, քանի որ նման կայաններ դեռ որևէ տեղ չեն կառուցվել. այս մասին ասաց էներգետիկայի մասնագետ Հակոբ Վարդանյանը, որը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մինչև 2024-ի հոկտեմբերը համակարգել է էներգետիկայի ոլորտը։ Չորեքշաբթի Երևանում ՍիվիլՆեթի կազմակերպած «Հայաստանի էներգետիկ անվտանգությունը. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկմանը Վարդանյանն ընդգծեց, որ միջուկային նոր էներգաբլոկի տեխնոլոգիական ընտրության հարցում պետք է զգուշավոր մոտեցում ունենալ, մասնավորապես՝ մոդուլյար ռեակտորների հարցում։ «Մոդուլյար ռեակտորները դեռ լիովին փորձարկված չեն, դրանց կառուցումը տնտեսական մեծ ռիսկեր է պարունակում, իսկ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ թանկարժեք և չփորձարկված տեխնոլոգիաներ»,- ասաց նա։ Հայաստանի կառավարությունը հրապարակայնորեն քննարկում է […]
-
Սուրեն Պապիկյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 13-ին, մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։ Համաժողովին կմասնակցեն պետությունների ղեկավարներ, նախարարներ, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների առաջատար գործիչներ, բիզնեսի, ԶԼՄ-ների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկվելու են միջազգային անվտանգության արդիական հարցեր, մասնավորապես՝ ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունները:
-
ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական վկայականները
Արաբական Միացյալ Էմիրությունները կճանաչի հայկական վարորդական վկայականները։ Այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությանը։ Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները ժամանակավոր այցելության ընթացքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական վկայականներն առանց լրացուցիչ քննությունների կամ ստուգումների։ Սա հատկապես կարևոր է զբոսաշրջիկների և գործնական այցերի համար։ Էական փոփոխություններ են նախատեսված նաև մշտական բնակություն հաստատողների համար։ Նրանք կկարողանան փոխանակել իրենց վարորդական վկայականներն առանց տեսական և գործնական քննությունների հանձնման։ Ընդ որում, վկայականների վավերականության վերահաստատման անհրաժեշտություն չի լինի։ 2024 թվականի փետրվարի 1-ից փախադարձաբար […]
-
Փաշինյանը բացատրել է գույքահարկի թանկացումը՝ հարկման բանաձևը կապվել է գույքի
«Սիրելի տատիկ, եթե ձեր գույքահարկը 100,000 դրամ է դարձել, դա նշանակում է, որ ձեր տան գինն էլ դարձել է մի քանի հազար դոլար». փետրվարի 12-իմ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գույքահարկի թանկացման շուրջ քաղաքացիների դժգոհություններին։ Վարչապետի խոսքով՝ գույքահարկը բարձրացել է, որովհետև գույքահարկի հարկման բանաձևը կապվել է գույքի շուկայական արժեքի հետ։ «2018 թվականին մի բան եմ ասել, որը մեծ աղմուկ է բարձրացրել, հիմա էլ եմ ասում։ Մարդն ապրում է Մաշտոցի պողոտայում, 3 սենյականոց բնակարան ունի, որն իր սեփականությունն է, ասում է՝ ինձ տվեք ամիսը 36,000 դրամ անապահովության նպաստ, մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, նպաստը տալիս են անապահովին, որն աղքատ […]
-
Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պայմանավորվել են «անհապաղ բանակցություններ սկսել», զրույցը «շատ արդյունավետ» է եղել։ Զրույցի մասին առաջինը հայտնել Է Դոնալդ Թրամփը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրել է նա իր Truth Social սոցցանցում: Թրամփի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկան, արհեստական բանականությունը, «դոլարի ուժը և շատ այլ թեմաներ»: Պեսկովը թեմաների թվում նշել է նաև պահվող անձանց փոխանակումը, Իրանի միջուկային ծրագիրը և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունը: «Առաջին հերթին երկուսս էլ համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մահերը Ռուսաստանի և […]
-
Սնուփ Դոգի հոնորարը հետ է վերադարձվել
Ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց չկայացած համերգի համար ստացած հոնորարը հետ է վերադարձրել։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից հայտնել են, որ համերգի չեղարկումից առաջ կատարվել էին որոշ չվերականգնվող ծախսեր, ներառյալ՝ արտիստին վճարված հոնորարը։ Մրցակցության հանձնաժողովից հայտնում են․ «Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայում մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է վերադարձնել արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար […]