Հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում հուլիսի 5-ին կատարվել է 3 655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 52 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 661 դեպք, որոնցից 217 250 -ն` առողջացած, 4 530-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 209 287 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 225 661 դեպքով։ Վրաստանը գտնվում է 57-րդ տեղում՝ 371 293 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 336 479 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 449 464 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 270 843 դեպքով:

Մեկնաբանել