Պատերազմի հետևանքով զոհված ևս 81 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 81 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

«Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4024 է, որից 3608-ը` այս պատերազմի հետևանքով, 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը»,- ասվում է հայտարարությունում։

Անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։