Երևանի ավագանու որոշմամբ թիվ 87 դպրոցը կանվանակոչվի ամերիկահայ բարերարներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվամբ։ Դպրոցի երկրորդ մասնաշենքը կվերանորոգվի նրանց հովանավարությամբ։
Սրտաբան Յակոբ Այնթապլեանը նշում է` իրենց նպատակն է այնպես անել, որ Հայաստանի ժողովուրդը զգա, որ Սփյուռքում ապրողներն իրենց ընտանիքի մասն են։