Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանները՝ Երևանի 87-րդ դպրոցի բարերարներ

Երևանի ավագանու որոշմամբ թիվ 87 դպրոցը կանվանակոչվի ամերիկահայ բարերարներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվամբ։ Դպրոցի երկրորդ մասնաշենքը  կվերանորոգվի նրանց հովանավարությամբ։ 

Սրտաբան Յակոբ Այնթապլեանը նշում է` իրենց նպատակն է այնպես անել, որ Հայաստանի ժողովուրդը զգա, որ Սփյուռքում ապրողներն իրենց ընտանիքի մասն են։