Մահացել է Ջիվան Գասպարյանը

92 տարեկանում մահացել է դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է դուդուկահարի թոռնիկը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոքիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է թոռնիկը։

Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականին Կոտայքի մարզի Սոլագ գյուղում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։ Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։