Հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, առողջացել է 53 մարդ

Հայաստանում հուլիսի 6-ին կատարվել է 6 086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 53 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 801 դեպք, որոնցից 217 303 -ն` առողջացած, 4 531-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 225 801 դեպքով։ Վրաստանը գտնվում է 57-րդ տեղում՝ 371 293 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 336 557 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 454 763 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 286 923 դեպքով:

Մեկնաբանել