Հայաստանում ծնունդների թիվն աճել է

2021-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծնվել է 14 318 երեխա։ Այս տարվա առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 1 519-ով։ 2020-ի հունվար-մայիսին ծնվել էր 12 799 երեխա։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

Ամուսնությունների թիվը ևս աճել է․ եթե 2020-ի առաջին 5 ամիսներին գրանցվել էր 4 178 ամուսնություն, ապա այս տարի այդ ցուցանիշը 6 731 է։ 2021-ին նաև ամուսնալուծվել է ավելի շատ՝ 1 648 զույգ, քան 2020-ին՝ 1 217։

Այս տարվա հունվար-մայիսին մահացել է 14 337 մարդ, որը 2 789-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ամենից շատ՝ 7 079 մարդ մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից։ Կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թիվը 2 141 է։