Սա Փաշինյանի վերջին շանսն է. Հրանտ Տեր-Աբրահամյան

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսել է արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում հնարավոր քաղաքական զարգացումների մասին: Նա կարծում է, որ ընտրությունները չեն լուծել Հայաստանի համար անվտանգային սուր խնդիրները, որոնք ամեն պահ կարող են նոր ճգնաժամերի պատճառ դառնալ: Ընտրություններում հաղթած Նիկոլ Փաշինյանի թիմը, Տեր-Աբրահամյանի խոսքով, պետք է լուրջ հետևություններ անի անցյալում կատարած սխալներից, քանի որ այլևս սխալվելու հնարավորություն չունի: Սա Փաշինյանի վերջին շանսն է, նշում է պատմաբանն ու հավելում՝ իշխանության տապալումը ճանապարհ կհարթի նախկին էլիտաների վերադարձի համար:

Մեկնաբանել