Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։
Երևանի պարեկները՝ ծառայության մեջ
-
ԱԻՆ-ը հրապարակել է պայթյունի հետևանքով անհետ կորածների անունները
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան,ծնված 1981թ․ 2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․ 3․ Մարատ Շահբազյան 4․ Սիրարփի Խաչատրյան 5․ Մարիամ Խաչատրյան 6. Հարութ Գարաքյան 7․ Գագիկ Կարապետյան 8․ Արտավազդ Հայրապետյան 9․ Գայանե Ավետիսյան 1965 թ․ 10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․ 11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․ 12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․ 13․ Վանիկ Ամիրխանյան 14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․ 15․ Անահիտ Խալաթյան 16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981թ․ 17․ Աննա Տատինյան 18․ Սվետլանա Տատինյան 19․ Անդրանիկ Գալոյան 20․ Արմեն Թորոսյան 21․ Անահիտ […]
-
Քննության առարկա են դառնալու պայթյունի հնարավոր բոլոր վարկածները․ դատախազություն
Օգոստոսի-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները, հայտնում ՀՀ դատախազությունը։ Տարածած հաղորդագրությունում դատախազությունը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։ ««Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները […]
-
Իվանիշվիլիի կողմնակիցները ԱՄՆ-ին մեղադրում են Վրաստանում հեղաշրջման փորձի մեջ
Շոթա Կինչա, OC media Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի հավատարիմ կողմնակից չորս պատգամավոր ԱՄՆ-ին մեղադրում են երկրում հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Օգոստոսի 11-ին չորս պատգամավորները, որոնք այս ամառ լքել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որպեսզի կարողանան «ավելի բաց խոսել», մի շարք մեղադրանքներ են ներկայացրել ԱՄՆ-ի դեմ՝ ևս մեկ անգամ պաշտպանելով «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։ Համատեղ հայտարարության մեջ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն և Գուրամ Մաչարաշվիլին ասել են, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն է կանգնած առնվազն 2018-ից ի վեր երկրում տեղի ունեցած գրեթե բոլոր քաղաքական հակասությունների հետևում: Ըստ նրանց՝ ԱՄՆ-ը համակարգում է «արմատական ընդդիմության արմատական օրակարգը», և որ նրանց «հեղափոխական սցենարը» Վրաստանում […]
-
Պայմանագրային զինծառայող է մահացել՝ Մանվել Մյասնիկի Թադևոսյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
-
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով՝ 3 զոհ, ավելի քան 60
23։00 «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է ԱԻՆ-ը՝ ներկայացնելով ժամը 22։15-ի դրությամբ առկա տեղեկությունները։ Երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի: Երևանի քաղաքապետարանի խոսնակի փոխանցմամբ՝ անհետ կորածների թիվը 27 է։ 20։04 «Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է: Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», […]
-
ԱԻՆ-ը տեղադրված պայթուցիկ սարքերի մասին տեղեկություններ է ստացել
Օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունից հետո արտակարգ իրավիճակները նախարարությունը հայտնում, որ այսօր՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։ Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվում են տարահանման աշխատանքներ։
-
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 51-ի
Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի, հաղորդում է առողջապահության նախարարությունը։ Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Պայթյունի հետևանքով կա մեկ զոհ, մահացածը 40-45 տարեկան տղամարդ է։ Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ ՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել փրկրարար ծառայության տասից ավելի մարտական հաշվարկ։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է […]