ՊՆ-ը հերքում է Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրերը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից հայտնում են, որ հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Մեկնաբանել