- Ադրբեջանում հայ ռազմագերիների վերադարձը ականների քարտեզների դիմաց «կարևոր նախադեպ» են համարել
- Ադրբեջանում մտահոգված են, որ հրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել երկրաշարժի
- Բաքուն մեղադրում է Երևանին Ողջի գետը «աղտոտելու» մեջ
-
Սահմանամերձ Շուռնուխում բնակարանամուտ տոնեցին
Գորիսի համայնքապետարանը սահմանամերձ Շուռնուխում չորս ընտանիքի բնակարան է տրամադրել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կառուցվել է մանկական խաղահրապարակ։
-
2021-ին «Սուրմալու»-ում խախտումներ էին արձանագրվել․ ինչ է արվել մեկ տարում
Օգոստոսի 14-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարզաբանոմ է տարածել՝ մեկ տարի առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ։ Կառույցը ՍիվիլՆեթին հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ արդյոք այս ընթացքում խախտումների վերացմանը հետամուտ եղե՞լ են, թե՞ ոչ։
-
Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ
Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի, այս պահի դրությամբ ունենք 7 զոհ, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Նրանցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի։ Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 12-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի […]
-
«Սուրմալու»-ում պայթյունի վարկածները, պատճառներն ու հետևանքները. զրույց ԱԻ փոխնախարարի հետ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ու փրկարարական աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ երեկվանից հարյուրավոր կամավորներ դիմել են ԱԻՆ, որպեսզի աջակցեն փրկարարներին։
-
Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի առևտրի, հաղորդակցությունների և ԱԳ նախարարների
Սեպտեմբերին սպասվում է Հայաստանի և Թուրքիայի առևտրի, հաղորդակցությունների և արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Այս մասին հայտնում է թուրքական GazeteKars-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյային։ Խորհրդաժողովին ավելի մանրամասն քննարկվելու են Թուրքիա-Հայաստան հատուկ ներկայացուցիչների միջև պայմանավորվածություններն ու տեխնիկական հարցերի իրականացման հարցերը: Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական կողմը հակված է հանդիպումն անցկացնել Կարս քաղաքում, հատկապես, որ «Թուրքիա-Հայաստան սահմանին ուսումնասիրություններ են կատարվել»: Լրագրող Buse Gençtürk-ը, որին ԱԳՆ պաշտոնյայից հայտնի են դարձել նաև այլ մանարամասներ, հայտնել է, որ երկկողմ քննարկումներում սպասվում են տեխնիկական հարցերի քննարկումներ. օրինակ՝ անհրաժեշտ է աշխատանքներ տանել Իգդիրում գտնվող և երկու պետությունները միացնող 178 մետր երկարություն ունեցող Ալիջան կամրջի ուղղությամբ, ինչպես նաև պարզել, […]
-
«Սուրմալու»-ում առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 90 անձի․ Կարմիր
Հայկական կարմիր խաչը «Սուրմալու» առևտրի կենտրոնում մարդասիրական օգնություն է ցուցաբերում պայթյունից տուժածներին և նրանց հարազատներին։ 21 ժամվա ընթացքում առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 80 անձի, որոնք ունեցել են տարբեր վնասվածքներ։
-
Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին.
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը 99 տոկոսով համոզված է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական ակտ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: «Պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն: Այսինքն ինչ-որ չափաբաժին կրակ է եղել, այնուհետև տարածվել է պայթուցիկ նյութերի վրա: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»,- նշել է Փամբուխչյանը: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի […]