Դատավորների թիվը կավելանա

Բարձրագույն դատական խորհուրդը դիմել է կառավարությանը՝ դատավորների թիվն ավելացնելու համար, ինչին կառավարությունը դրական արձագանք է տվել և ավելացրել դատավորների թվակազմը։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է հուլիսի 8-ի՝ կառավարության հերթական նիստի օրակարգում։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թիվը կավելանա 3-ով, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թիվը՝ 17-ով։ Ընդհանուր առմամբ 20 նոր դատավորների համար նրանց պահպանման ծախսերը կավելանան։

Մեկնաբանել