Շարունակվում է Երևանում ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի կառուցված շինությունները։

«Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժումը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարությունում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ հունիսի 30-ին ապօրինի կառույցներ էին ապամոնտաժվում Դավթաշեն վարչական շրջանում, դրանից առաջ՝ Նոր Նորքում։

Ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը սկսվել էր Աջափնյակ վարչական շրջանից։ Խորհրդարանական ընտրություններից հետո սոցիալական ցանցերի օգտատերերը գրառումներ էին կատարում՝ պնդելով, որ նախքան ընտրություններն ու ընտրությունների օրը Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև այլ հատվածներում տեղադրվել են կրպակներ։