Ինչ անել, երբ հարկադիր կատարողն արգելանք է դրել. զրույց ծառայության պետի տեղակալի հետ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանի հետ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է հայցի ապահովման միջոցի ժամանակ դրամական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք դնելու դեպքերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եթե դատական ակտն այնպիսին է, որ պետք է արգելանք դնի դրամական միջոցների վրա, ծառայությունը անշարժ կամ շարժական միջոցների վրա արգելանք չի դնում։