Երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 8-ին, Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել։

«Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր և Աքորի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել