Հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հուլիսի 8-ին կատարվել է 4 046 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 3,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 109 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 105 է:

Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 135 դեպք, որոնցից 217 490 -ն` առողջացած, 4 540-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 000 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 224 512 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 226 135 դեպքով։ Վրաստանը գտնվում է 57-րդ տեղում՝ 373 728 դեպքով, Ադրբեջանը 60-րդ տեղում է՝ 336 788 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 465 094 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 327 526 դեպքով: