Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապօրինի կառուցված շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։

«Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում»,- ասվում է հայտարարությունում։

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ հունիսի 30-ին ապօրինի կառույցներ էին ապամոնտաժվում Դավթաշեն վարչական շրջանում, դրանից առաջ՝ Նոր Նորքում։ Ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը սկսվել էր Աջափնյակ վարչական շրջանից։ Խորհրդարանական ընտրություններից հետո սոցիալական ցանցերի օգտատերերը գրառումներ էին կատարում՝ պնդելով, որ նախքան ընտրություններն ու ընտրությունների օրը Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանում, ինչպես նաև այլ հատվածներում տեղադրվել են կրպակներ։