Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Քննչական կոմիտեի նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի Արգիշտի Քյարամյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Գրիգորյանին։ Համապատասխան հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում։ 

Քյարամյանը մինչ այդ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ Հայկ Գրիգորյանն ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018-ի հուլիսին։ 

Արգիշտի Քյարամյանը նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր ու այդ պաշտոնից ազատվել էր 2020-ի հոկտեմբերին՝ արցախյան պատերազմի թեժ ընթացքի ժամանակ։ Դրանից առաջ էլ նա պետական վերահսկողական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։