Հաստատվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում հուլիսի 11-ին կատարվել է 3 516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 71 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 73 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 108 է:

Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 459 դեպք, որոնցից 217 731 -ն` առողջացած, 4 547-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 073 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 238 211 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 77-րդ տեղը՝ 226 459 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 377 152 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 337 254 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 481 555 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 373 450 դեպքով: