ՊԵԿ-ը հետաքրքրվել է համատիրություններով, որ դեռ «ԺԵԿ» են

Հայաստանում «ԺԵԿ»-երն այդպես էլ չեն ուզում համատիրություն դառնալ։ Վերջին բարեփոխման փորձն այս ոլորտում եղավ 2018-ին՝ «Թավշյա հեղափոխությունից» հետո, երբ արդարադատության նախարարությունն առաջարկեց լուծարել այս մարմիններն ու բազմաբնակարան շենքերի կառավարումը վստահել մասնագիտացված անձանց։ Դա կոշտ քննադատության արժանացավ ու ի վերջո չընդունվեց։ Մինչ Հայաստանում փորձում են «ԺԵԿ»-երին ստիպել առնվազն կատարած աշխատանքի հաշվետվությունը փակցնել շենքերում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում համատիրություններն արդեն կայքեր են ստեղծում և առցանց հաղորդակցվում բնակիչների հետ։

Մեկնաբանել