COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 108 107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77 449, երկրորդ դեղաչափ` 30 658։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Հայաստանում պատվաստումներն իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Կորոնավակ» պատվաստանյութերով՝ 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
«Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- ասված է հաղորդագրությունում։