Հանրապետության 46․ շենքն ապրել է ուզում

Երևանի Հանրապետության 46 հասցեում գտնվող, պատմամշակութային հուշարձան համարվող շենքի առջև հուլիսի 12-ի առավոտյան բողոքի ակցիա էր։ Քաղաքացիները տեղեկություններ ունեին, որ նախատեսվում է շենքի ապամոնտաժումը՝ բացառությամբ ֆասադի։ Այստեղ էր նաև կապալառու ընկերության տնօրենը։