Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից: Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը 100 հազար դրամ է։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արմեն Խաչատրյանի, Քրիստինե Պողոսյանի և Լիլիթ Կիրակոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ Քննարկման արդյունքում ԱԺ պատգամավորները նախագծին տվել են դրական եզրակացություն: Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները դրական կանդրադառնան տրանսպորտային միջոցի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների վրա` վերջիններիս սոցիալական բեռը […]
13:10 «Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, հաղորդում է քննչական կոմիտեն։ «Պարզվում են «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները։ Նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում։ *** 13:00 Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Յունիբանկի» Աշտարակ քաղաքի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժել է 6 քաղաքացի։ «Չորսը հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց […]
Ստեփանակերտում տասնմեկամյա Արսենը փայտագործությամբ զբաղվում է վեց տարեկանից։ 2020-ի պատերազմում հորը կորցնելուց հետո զբաղմունքը նրա համար գումար վաստակելու միջոց է դարձել։ Աշխատանքները վաճառում է արտերկրում՝ իր ամերիկացի ընկերոջ օգնությամբ։ Այդպիսով փորձում է օգնել մորն ընտանիք պահելու գործում։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստին՝ ներկայացնելով Պաշտպանության և զինվորական ծառայության մասին օրենքներում փոփոխությունների նախագիծը, հայտարարեց, թե առաջարկվող փոփոխություններով գերատեսչությունում «մթնոլորտ է փոխվելու»։ Նա նաև մանրամասնեց, որ իրենք այնքան լրացումներ են արել, որքան թույլ է տվել գործող Սահմանադրությունը. «Բնականաբար, որպեսզի ամբողջական լինի ուղղահայացի ապահովումը, անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, բայց առկա Սահմանադրությունն անգամ թույլ է տալիս, որ պաշտպանության նախարարը հնարավորություն ունենա իրացնել իր լիազորությունները ուղղահայաց կառավարման միջոցով»,- շեշտեց նախարարը։ «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և այլ օրենքներում փոփոխությունների փաթեթը հուլիսի 6-ին քննարկվեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստին։ Սուրեն Պապիկյանը նաև […]
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ադրբեջանական կողմը «հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ Ըստ ՊՆ-ի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։ Հուլիսի 5-ին ՊՆ-ն հայտնել էր, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է համայնքի ղեկավարի մեքենան, հայկական կողմից տուժածներ չկան։ Պաշտպանական գերատեսչությունից նշել էին, որ «հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել […]
Հուլիսի 1-ից հայաստանյան բջջային կապի օպերատոր «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայություններն Արցախում հասանելի են միայն ռոումինգով։ 2020-ի պատերազմից հետո այս ընկերությունը Արցախում սկսել էր ծառայություններ մատուցել առանց ռոումինգի։ «Մենք պետք է իրականությունը ասենք՝ գործում էր անօրեն»,- հունիսի 30-ին, Արցախում «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայության մասին խորհրդարանի նիստին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանի հարցի։ Ստեփանյանը հետաքրքրվել էր, թե նպատակահարմար չէ՞, արդյոք, միջնորդել, որ այդ ընկերությունը չդադարեցնի գործունեությունը Արցախում: Ըստ պատգամավորի՝ խնդիրը ռազմավարական է՝ կապի հարցում այլընտրանք է պետք: «Ինչպե՞ս եք մտածում։ Դե եկեք բոլոր կազմակերպություններին թողնենք՝ գան Ղարաբաղ, անօրեն աշխատեն՝ առանց հարկային վճարների, առանց պետական կարգավորման: Որևէ պետական […]
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Վնասվել է համայնքի ղեկավարի մեքենան, հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ «հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»։