Եվրամիությունը ռեստարտ է անում Արևելյան գործընկերությունը. ի՞նչ կտա դա Հայաստանին

Եվրամիությունը Հայաստանին Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում տրամադրելու է 2,6 մլրդ եվրո ներդրումային փաթեթ առաջիկա հինգ տարիների համար։ Դա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանի կարծիքով, վկայում է Արևելյան գործընկերության ծրագրի ռեստարտի մասին: Ծրագիրը 2013 թ. ԵՄ Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո ծանր շրջան էր ապրում՝ պայմանավորված գործընկերության տարածաշրջանում աշխարհաքաղաքական շրջադարձերով ու փոփոխություններով: Եվրամիության հետ բանակցող թիմի անդամ Մանե Ադամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսում է Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվելիք աջակցության նպատակների և տնտեսության վրա այդ միջոցների հնարավոր ազդեցության մասին:

Մեկնաբանել