ՍԴ-ն գնաց դռնփակ խորհրդակցության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով որոշում կայացնելու։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

«Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար»,- գրել է նա։

Որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Սահմանադրական դատարանը քննում էր չորս քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ էին դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Մեկնաբանել