Կորել է կապը երկու զինծառայողի հետ․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 14-ին, կորել է կապը Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայող հետ։

«Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

«Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի»,- հայտարարում է ՊՆ-ը։

Մեկնաբանել