Ադրբեջանը պատրաստ է, բայց Հայաստանը պատրաստ չէ․ Ալիևը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն, բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։

«Մենք պատրաստ ենք սկսել դրա [խաղաղության համաձայնագրի] շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Ոչ պաշտոնական տեղեկություններով մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանը դրան պատրաստ չէ, ինչը մեծ սխալ կլինի»,- հայտարարել է Ալիևը՝ հուլիսի 14-ին Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը։

Ադրբեջանի նախագահը երկու երկրների միջև հակամարտությունը «լուծված» համարելով՝ ընդգծել է, թե կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:

Ալիևի համոզմամբ՝ ներկայում միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: «Եթե Հայաստանը դա չի ուզում անել, իր որոշումն է, սակայն պետք է լավ իմանա, որ հետո կարող է ուշ լինել»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանել