Հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք, մահացել է 4 մարդ

Հայաստանում հուլիսի 14-ին կատարվել է 5 662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 126 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ն` առողջացած, 4 556-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 78-րդ տեղը՝ 226 949 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 381 336 դեպքով, Ադրբեջանը 61-րդ տեղում է՝ 337 602 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 5 500 151 դեպքով, Իրանը 13-րդ տեղում է՝ 3 440 400 դեպքով: