LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստը, հուլիսի 15
LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստը, հուլիսի 15
Article Published:
15 Հուլիս, 2021 11:07
Comments Off on LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստը, հուլիսի 15
Post navigation
Posted in:
LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստը, հուլիսի 15
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 50-ից ավելի մարդ՝ տաղավարի սեփականատերեր, տուժածներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ առևտրի կենտրոնի սեփականատերը դեռ չի հարցաքննվել: «Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող չկա»,- ավելացրեց Թադևոսյանը: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ […]
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր էջում գրել է Միշելը։ *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի […]
Հայաստան հաստատուած հալէպահայերը առանձին հաւաքատեղի չունին Երեւանի մէջ, ուր կրնան ստեղծել իրենց մշակութային առօրեան։ Այդ իսկ պատճառով ցարդ կարելի չէ եղած Երեւանի մէջ Հալէպի Պետրոս Ադամեան թատերախումբի գործունէութիւն կազմակերպել։ Այս մասին Սիվիլնեթի «Հայասք» ծրագրէն Աբօ Պողիկեանին հետ զրուցեց հրապարակագիր, բեմադրիչ, մանկավարժ Յակոբ Միքայէլեան։ Պետական համապատասխան կառոյցները արեւմտահայերէն թատրոն ստեղծելու ուղղութեամբ հետեւողական չեն ու շօշափելի աջակցութիւն ցոյց չեն տուած ու ցոյց չեն տար, կ՝ըսէ ութ տարի առաջ Հայաստան փոխադրուած վաստակաւոր գործիչը։ Միքայէլեան անդրադարձաւ նաեւ Հայաստանի մէջ արեւմտահայերէնի պահպանման ու զարգացման դժուարութիւններուն։
Քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: «Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ»,- ասված է ՔԿ-ի հայտարարությունում։ *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի […]
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պայթյունը խլել է առնվազն 16 կյանք։ Հայաստանում օգոստոսի 17-18-ը սգո օրեր են հայտարարվել։ Քաղաքացիները առևտրի կենտրոնի տարածքում ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ զոհվածների։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունը ցույց տվեց, թե որքան թույլ են նմանատիպ վտանգավորության օբյեկտների գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, կարծում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքով՝ ոլորտը կարգավորող վարչարարությունը պետք է խստացնել, ինչպես նաև հետևել դրա պատշաճ կիրառմանը: Դրա հետ մեկտեղ, նա առաջարկում է արգելել մասնավոր հրավառությունները Հայաստանում:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված։ «Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար: Սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք նման անհեթեթությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները»,- նշում են ՌԴ դեսպանատնից։ Նշվում է նաև, որ ռուսական կողմը՝ ի դեմս ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին րոպեներից ներգրավված է պայթյունի […]