Այս մոտեցմամբ գյուղատնտեսությունը Հայաստանում ապագա չունի. Հարություն Մնացականյան

Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանը կարծում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը մեծ հաշվով հիմնված է բնության բարեհաճության վրա, իսկ գիտական մոտեցումը ոլորտում շատ աննշան է: ՍիվիլՆԵթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա խոսում է գյուղատնտեսության ոլորտում պետական մոտեցման թերությունների մասին: Պետությունը, նրա խոսքով, այժմ ֆերմերներին տրամադրում է էժան վարկ կամ դրամական աջակցություն, սակայն ուսումնասիրություններ կամ վերահսկողություն չի իրականացնում, թե ինչ որակի տնկիներ են ներկրվում և տնկվում ինտենսիվ այգիներում, որ տարածքներում են դրանք տնկվում և այլն: Այս մոտացմամբ, ըստ նրա, գյուղատտեսությունն ապագա չունի:

Մեկնաբանել